Մատչելիության հղումներ

logo-print

Լավրով․ Նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ բանակցությունները


Քիչ առաջ առաջ Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ կանոնավոր բանակցությունները, որպեսզի լրացուցիչ դինամիկա հաղորդեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Մինսկի խմբի ջանքերին», - ասել է Լավրովը:

Ըստ նրա, նախագահները կարևորել են իրենց կանոնավոր շփումներն այս ձևաչափով: Երեք նախագահներն իրենց հանձնառությունն են հայտնել քաղաքական կարգավորման հարցում կայուն առաջընթացի հասնելու առնչությամբ, նաև ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ արձանագրելով, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG