Մատչելիության հղումներ

Սարգսյանը Պուտինի հետ զրույցում կարևորել է խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը


Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 20-ը հունիսի, 2016թ.
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 20-ը հունիսի, 2016թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը լավ հիմք կդնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման և ջանքերի համար, որ դուք դրսևորում եք այդ հարցում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` հակամարտությունների համապարփակ լուծման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի ցանկությունը: «Եվ մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք մենք ձեռք ենք բերել, այսինքն՝ ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ: Եվ դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ վարելու համար»,- հավելել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Պուտինը, իր հերթին, համաձայնել է քննարկել այս բոլոր հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG