Մատչելիության հղումներ

Սարգսյան. «Ակնկալում եմ, որ հանդիպումից հետո Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները»


Նախագահ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ սանկտպետերբուրգյան հանդիպումներից հետո Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները: Այդ մասին նա ասել է այսօր հանդիպումներից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն՝ իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995 թվականներին կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք, և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով», - ասել է Հայաստանի նախագահը:

XS
SM
MD
LG