Մատչելիության հղումներ

Փոստանջյանը փորձում է պարզել Սեֆիլյանի ձերբակալման հանգամանքները


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ այցելել է այսօր ավելի վաղ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի՝ Երևանի Լեփսիուսի փողոցում գտնվող բնակարան՝ փորձելով պարզել ձերբակալման հանգամանքները:

Տեղում գտնվող ոստիկանները հրաժարվեցին պատասխանել պատգամավորի հարցին, թե ինչ նպատակով են եկել Լեփսիուսի փողոց: «Ազատության» հետ զրույցում Փոստանջյանն ասաց՝ «Անօրինական կերպով մուտք են գործել Ժիրայր Սեֆիլյանի բնակարան, հիմա դուռը փակ է, չգիտեմ ինչ գործողություններ են իրականացվում, մեզ պաշտոնապես պարզաբանումներ չտրվեցին: Փորձում էի ճշտել՝ ոստիկանները և ոչ ոստիկանական համազգեստով այդքան անձ ինչ է անում այստեղ, նրանց ասում էի, որ ունենք խնդիր հանցագործության մասին հաղորդում տալու, իրենք ասեցին՝ «մենք կմտածենք», և փակեցին մեքենայի դուռը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG