Մատչելիության հղումներ

Կարելիայի ողբերգության կապակցությամբ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին


Ռուսաստան - Փրկարարական աշխատանքները Կարելիայի Սյամոզերո ջրամբարում, 19-ը հունիսի, 2016թ․

Ռուսաստան - Փրկարարական աշխատանքները Կարելիայի Սյամոզերո ջրամբարում, 19-ը հունիսի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով երեխաներ են զոհվել:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:

Հունիսի 18-ին Ռուսաստանի Կարելիա հանրապետությունում «Սյամոզերո պարկ-հյուրանոց» ճամբարի 47 մասնակիցներ՝ 4 մեծահասակ հրահանգիչների հետ, ջրամբարում նավակներով փոթորկի մեջ են ընկել, նավակները շրջվել և խորտակվել են: Պատահարի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 13 երեխա է զոհվել, ևս մեկը անհետ կորած է: Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, հինգ մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ ճամբարի տնօրենը, նրա տեղակալը, երկու հրահանգիչ, մի ջոկատավար-դաստիարակ:

Այսօր Մոսկվայում սուգ է հայտարարված:

XS
SM
MD
LG