Մատչելիության հղումներ

Հազարավոր քաղաքացիներ լքել են Ֆալուջան


Իրաքի զինված ուժերի զրահամեքենան Ֆալուջայում, 18-ը հունիսի, 2016թ․

Իրաքի զինված ուժերի զրահամեքենան Ֆալուջայում, 18-ը հունիսի, 2016թ․

ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ Իրաքի զինված ուժերի կողմից Ֆալուջան ազատագրելուց հետո հազարավոր քաղաքացիներ լքել են բնակավայրը։

Քաղաքը մինչ այդ գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։

Իրաքում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Բրունո Գեդդոն հայտարարել է, որ առաջիկա օրերին փախստականների նոր ալիք են սպասում, քանի որ շատ քաղաքացիական անձինք Ֆալուջայի տարբեր հատվածներում են մնացել, և քաղաքում դեռ «Իսլամական պետության» զինյալներ կան։

XS
SM
MD
LG