Մատչելիության հղումներ

Եվրո-2016․ Շվեյցարիան՝ 1/8-ում


Դրվագ Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպումից, Լիլ, 19-ը հունիսի, 2016թ․

Դրվագ Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպումից, Լիլ, 19-ը հունիսի, 2016թ․

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային մրցաշարում Շվեյցարիայի հավաքականը դարձավ 1/8 եզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճած չորրորդ թիմը՝ Ֆրանսիայից, Իտալիայից և Իսպանիայից հետո:

Կիրակի օրը A խմբի մրցաշարի վերջին՝ երրորդ փուլում շվեյցարացիները ոչ-ոքի՝ 0:0 ավարտեցին հանդիպումը ֆրանսիացիների հետ, Ալբանիան 1:0 հաշվով հաղթեց Ռումինիային:

Ֆրանսիայի հավաքականը 7 միավորով առաջին տեղը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակում, Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է, Ալբանիան 3 միավորով երրորդ տեղում է, և աղյուսակը 1 միավորով եզրափակում է Ռումինիան:

Երկուշաբթի երեկոյան վերջին երկու հանդիպումները կկայանան B խմբում՝ Ռուսաստան-Ուելս և Սլովակիա-Անգլիա:

XS
SM
MD
LG