Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով և հունիսի 24-ի ցերեկը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց Ձորի նախալեռնային և Սյունիքի հովտային շրջաններում կկազմի 34 աստիճան: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 20-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, հունիսի 21-24-ը՝ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ», - ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG