Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրանը պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել


Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ից 17-ը աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:

«Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:

Պատվիրակությանն ընդունել է նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG