Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը


Լուսանկարը՝ արտգործնախարարության
Լուսանկարը՝ արտգործնախարարության

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Մարտին Վասալի անձնական ներդրումը երկկողմ գործակցության խորացման գործում:

«Մարտին Վասալը ներկայացրեց Բուշ դյու Ռոնի և Հայաստանի մարզերի միջև փոխգործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները։ Զրուցակիցները կարևորեցին ֆրանսահայ համայնքի դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման և ընդլայնման գործում։

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը», - ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG