Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Ջո Կոքսի սպանության մեջ կասկածվող անձի դատավարությունը 


Ջո Կոքս

Ջո Կոքս

Այսօր Մեծ Բրիտանիայում մեկնարկել են այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Ջո Կոքսի սպանության գործով դատական լսումները, սպանության մեջ կասկածվող անձը 52-ամյա Թոմաս Մեյրն է:

Հարցին, թե ինչ է իր անունը, նա պատասխանել է՝ «իմ անունն է մահ դավաճաններին, ազատություն Բրիտանիային»: 41-ամյա Կոքսը մահացել է կրակոցների և դանակի հարվածներից ստացած վնասվածքների հետևանքով: Հարձակում իրականացրած անձը բրիտանացի է, նա այս գործով անցնող միակ կասկածյալն է:

Սպանությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ֆոնին: Հանրաքվեի անցկացումը նախատեսված է հունիսի 23-ին: Կոքսը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության կողմնակիցներից էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG