Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար․ Մինսկի համաձայնագիրը փակուղում է, մեղավորն Ուկրաինան է


Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը կարծում է, որ Մինսկի համաձայնությունների կատարումը փակուղում է, և դրանում մեղավոր է ուկրաինական կողմը: Այս մասին նա ասել է «Россия 1» հեռուստաընկերության հետ զրույցում: Իվանովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները կչեղարկվեն:

«Անձամբ ես կցանկանայի, որ այդ պատժամիջոցները շարունակվեն, դա իմ անձնական կարծիքն է: Մենք երկար ենք խոսել տնտեսության դիվերսիֆիկացման մասին, գիտեք՝ այսպիսի ասացվածք կա՝ «չկա չարիք առանց բարիքի»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան: Իվանովի կարծիքով, Եվրամիության անդամ երկրները հասկացել են, որ պատժամիջոցները չեն աշխատում և Ռուսաստանի մեկուսացում գոյություն չունի, քանի որ «Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան ամբողջ աշխարհը չէ»:

XS
SM
MD
LG