Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել


Մուհամեդ Մուրսին դատարանում, արխիվ

Մուհամեդ Մուրսին դատարանում, արխիվ

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել Քաթարի օգտին լրտեսելու մեղադրանքով: Համապատասխան վճիռն այսօր հրապարակել է Կահիրեի քրեական դատարանը: Նույն գործով անցնող ևս վեց հոգի, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության երկու լրագրող, նույնպես ցմահ ազատազրկման են դատապարտվել, լրագրողները՝ հեռակա կարգով:

Մուհամեդ Մուրսին, ով սերտ կապեր ունի «Մահմեդական եղբայրներ» իսլամական կուսակցության հետ, Եգիպտոսը ղեկավարել է շուրջ երկու տարի: 2013 թվականին նա պաշտոնանկ է արվել երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման արդյունքում: Մուրսին մեկ այլ քրեական գործով ավելի վաղ նույնպես ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ 2011 թվականին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ Եգիպտոսի քաղաքներում տեղի ունեցած անկարգություններին և բանտերից զանգվածային փախուստի կազմակերպմանը մասնակցության մեղադրանքներով:

XS
SM
MD
LG