Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ն վարույթ է սկսել խորվաթ երկրպագուների պահվածքի առնչությամբ


Միջադեպ Չեխիա-Խորվաթիա հանդիպման ժամանակ, 17-ը հունիսի, 2016թ․
Միջադեպ Չեխիա-Խորվաթիա հանդիպման ժամանակ, 17-ը հունիսի, 2016թ․

ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Խորվաթիայի ֆուտբոլային միության նկատմամբ՝ կապված Եվրո-2016-ի խմբային երկրոդ փուլի՝ Չեխիա-Խորվաթիա հանդիպման ժամանակ Խորվաթիայի հավաքականի երկրպագուների դրսևորած վարքագծի հետ:

Երկրորդ խաղակեսի վերջում խորվաթ երկրպագուների տրիբունայից կողմնակի առարկաներ են նետվել խաղադաշտ, ինչից հետո գլխավոր մրցավարը ստիպված է եղել դադարեցնել խաղը: Անկարգությունները շարունակվել են խորվաթ երկրպագուների տրիբունայում: Գործը քննվելու է հունիսի 20-ին:

Մեկնաբանների կանխատեսումներով, Խորվաթիայի ֆուտբոլային միությանը խիստ պատիժ է սպառնում, քանի որ խորվաթ երկրպագուները բազմիցս են աչքի ընկել անկարգություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG