Մատչելիության հղումներ

Սարգսյանը և Միլլերը քննարկել են ընդհանուր գազային շուկա ձևավորելու հարցը


Տիգրան Սարգսյան, արխիվ

Տիգրան Սարգսյան, արխիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը:

Մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները հավանության էին արժանացրել ընդհանուր գազային շուկա ձևավորելու կոնցեպցիան: Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանն առաջարկել է անցկացնել պարբերական հանդիպումներ «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ` ընդհանուր գազային շուկայի ձևավորման գործընթացն առաջ մղելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG