Մատչելիության հղումներ

Բելգիայում ահաբեկչության մեջ կասկածվող 12 անձ է ձերբակալվել


Բելգիական ոստիկանության կողմից իրականացվող հերթական հակաահաբեկչական գործողությունը, արխիվ
Բելգիական ոստիկանության կողմից իրականացվող հերթական հակաահաբեկչական գործողությունը, արխիվ

Բրյուսելում իրավապահների իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 12 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Բելգիայի դաշնային դատախազն, այդուհանդերձ, հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Ըստ հաղորդումների, բելգիական ոստիկանությունը նախազգուշացում է ստացել այն մասին, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները մոտ մեկուկես շաբաթ առաջ Սիրիայից ուղևորվել են դեպի Եվրոպա: Ոստիկանության տվյալներով, նրանք մտադիր էին Թուրքիայից Հունաստան հասնել ծովային ճանապարհով: Միևնույն ժամանակ, բելգիական DH պարբերականը, վկայակոչելով իրավապահ մարմինների հայտարարությունները, նշում է, որ զինյալները Եվրոպա են ուղևորվել առանց անձնագրերի՝ որպես փախստականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG