Մատչելիության հղումներ

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ուժի մեջ է թողել Ռուսաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի որակազրկման մասին որոշումը, որն ընդունվել էր 2015թ. նոյեմբերին՝ դոպինգային մի քանի սկանդալից հետո:

Նախօրեին Վիեննայում կայացած նիստի որոշման համաձայն, արգելվում է ռուս աթլետների մասնակցությունը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը, հիշեցնենք, Ռուսաստանի Աթլետիկայի ֆեդերացիային մեղադրում է հակադոպինգային կանոնների խախտման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG