Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան քրգործը՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


Զինվոր Հրանտ Գրիգորյանի մահվան փաստով երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ «ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ»: Այդ մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«17.06.2016թ.՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայող Հ. Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է», - ասված է հաղորդագրությունում:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG