Մատչելիության հղումներ

Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել՝ երկարաձգել Ղրիմը բռնակցելու համար Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները:

Որոշման համաձայն՝ եվրոպական ընկերություններին և ԵՄ երկրների քաղաքացիներին արգելվում է ներդրումներ կատարել Ղրիմում, այդ թվում՝ անշարժ գույք գնել թերակղզում, ինչպես նաև այնտեղ ապրանք ներկրել կամ արտահանել Ղրիմում արտադրված ապրանքներ:

Պատժամիջոցներով արգելվում է նաև համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Որոշումն ուժի մեջ կլինի մինչև 2017 թվականի հունիսի 23-ը:

XS
SM
MD
LG