Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ զինծառայողը մահացու վիրավորվել է՝ «դեռևս չպարզված հանգամանքներում»


Մարզումներ ԼՂ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկում, արխիվ
Մարզումներ ԼՂ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկում, արխիվ

Այսօր ժամը 10:45-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Հրանտ Գարուշի Գրիգորյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG