Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ուխտագնացություն է համարում իր այցը Հայաստան


Վատիկան - Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ ողջագուրվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, 12-ը ապրիլի, 2015թ․
Վատիկան - Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ ողջագուրվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, 12-ը ապրիլի, 2015թ․

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուխտագնացություն է որակել իր առաջիկա այցը Հայաստան:

ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան եկեղեցիներին օգնության գործակալությունների միավորման (ROACO) համար երեկ Վատիկանում կազմակերպված ընդունելության ժամանակ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ասել է․ - «Խնդրում եմ ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից որպես ուխտագնաց մեկնելու է արևելյան մի երկիր՝ Հայաստան, որը Պետությունների մեջ առաջինն է ստացել Հիսուսի Ավետարանը»:

Ֆրանցիսկոս պապը, հիշեցնենք, Հայաստան է այցելելու հունիսի 24-26-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG