Մատչելիության հղումներ

Իրաքի հատուկ ուժերը մտան Ֆալուջայի կենտրոն


Իրաքի զինված ուժերը Ֆալուջայում, 17-ը հունիսի, 2016թ․

Իրաքի զինված ուժերը Ֆալուջայում, 17-ը հունիսի, 2016թ․

Իրաքի բանակի հատուկ ուժերը մտել են Ֆալուջայի կենտրոն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ կատաղի բախումների արդյունքում գրավելով քաղաքի կառավարական համալիրը: Այդ մասին այսօր Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է հատուկ ուժերի հրամանատար Հայդար ալ-Օբեյդին:

Նա հավելել է, որ ներկայումս իրենք պաշարել են մոտակա կենտրոնական հիվանդանոցը, ինչպես նաև ականազերծում են կառավարական համալիրի մերձակա տարածքը և որոնում տվյալ շրջանում ենթադրաբար թաքնված զինյալներին:

Ֆալուջայի ազատագրման՝ մայիսի վերջին սկսված գործողություններում, հիշեցնենք, Իրաքի բանակին աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG