Մատչելիության հղումներ

ԱՄՆ հինգ տասնյակ դիվանագետներ քննադատում են Օբամայի քաղաքականությունը Սիրիայում


ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մարտական օդանավը Սիրիայի երկնքում, արխիվ

ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մարտական օդանավը Սիրիայի երկնքում, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ավելի քան 50 աշխատակիցներ հռչակագիր են ստորագրել՝ քննադատելով նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը Սիրիայում։

Հռչակագրում նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ սկսի Սիրիայի կառավարական զորքերի դեմ՝ վերջ դնելու նրանց կողմից հրադադարի խախտումներին։

Դիվանագետները Օբամային առաջարկում են օդային հարվածներ հասցնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերին։

XS
SM
MD
LG