Մատչելիության հղումներ

«Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտած Ասատրյանը տուգանվեց կես միլիոն դրամով


Արխիվ -- Նշան Ասատրյանը խոչընդոտում է «Ազատության» լրագրողի աշխատանքը, 6-ը դեկտեմբերի, 2016թ․
Արխիվ -- Նշան Ասատրյանը խոչընդոտում է «Ազատության» լրագրողի աշխատանքը, 6-ը դեկտեմբերի, 2016թ․

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտած Նշան Ասատրյանին այսօր մեղավոր ճանաչեց ու 500,000 դրամի տուգանք նշանակեց։

Ասատրյանը դեկտեմբերի 6-ին «Այո»-ի շտաբի մոտ գտնվող լրագրողին էր մոտեցել ու փորձել էր թույլ չտալ, որպեսզի նկարահանում իրականացվի։

Դատախազ Գևորգ Գևորգյանը պահանջել էր Ասատրյանի նկատմամբ 600,000 դրամի չափով տուգանք նշանակել, սակայն պատժի նվազագույն չափ կիրառվեց։

Դատավոր Արթուր Մկրտչյանը մինչև վճռի հրապարակումը ամբաստանյալին վերջին խոսքի իրավունք տվեց, սակայն վերջինս հրաժարվեց՝ նշելով, որ ավելացնելու բան չունի: Նախորդ նիստի ժամանակ նա իր մեղքն ամբողջությամբ ընդունել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG