Մատչելիության հղումներ

logo-print

Իրանը դատական կարգով պահանջում է վերադարձնել ԱՄՆ-ի կողմից սառեցված ակտիվները


Իրանը պաշտոնապես դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով ապասառեցնել ԱՄՆ-ում իր ակտիվները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը պահանջում է վերադարձնել Իրանի կենտրոնական բանկի՝ ԱՄՆ-ի կողմից բռնագրավված և գողացված 2 միլիարդ դոլարի ակտիվները:

Ապրիլին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռել էր, որ Իրանի կողմից վիճարկվող այդ ակտիվները պետք է հանձնվեն 1983 թվականին Բեյրութում ամերիկյան ծովայինների զորանոցների ռմբակոծման հետևանքով զոհված ամերիկացի զինծառայողների ընտանիքներին։ Թեհրանը հերքում իր առնչությունը ռմբակոծությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG