Մատչելիության հղումներ

Յունկեր. Երկպառակության համար Ռուսաստանն ու Եվրոպան հնարավոր է բարձր գին վճարեն


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ պատրաստվում է պատժամիջոցների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սանկտպետերբուրգյան ամենամյա միջազգային տնտեսական ֆորումի բացման ժամանակ Յունկերը նշել է, որ երկպառակության համար թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան հնարավոր է բարձր գին վճարեն։ Ըստ նրա, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ, որը թելադրված է «առողջ բանականությամբ»։

Եվրահանձնաժողովի նախագահը նաև ասել է, որ շարունակում են աշխատել Ռուսաստանի հետ մի շարք հարցերի շուրջ՝ որպես օրինակ նշելով ահաբեկչության դեմ պայքարը, Իրանի միջուկային խնդրի կարգավորումը և սիրիական հակամարտությունը։

XS
SM
MD
LG