Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Բան Կի-մունի, Ստաֆան դե Միստուրայի հետ


Վլադիմիր Պուտին և Բան Կի-մուն, արխիվ
Վլադիմիր Պուտին և Բան Կի-մուն, արխիվ

Այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի և ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ: Քննարկման թեմաները կլինեն գլոբալ ահաբեկչության դեմ պայքարն ու իրավիճակը Սիրիայում:

Կրեմլի փոխանցմամբ՝ հանդիպումները տեղի կունենան ամենամյա միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում:

Սանկտ Պետերբուրգի ֆորումի բացման նախօրեին Պուտինը նաև ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG