Մատչելիության հղումներ

Շփման գծում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվում է


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում, արխիվ

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերականորեն հանգիստ իրադրություն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG