Մատչելիության հղումներ

Ֆրանսիան՝ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում


Ֆրանսիա - Ալբանիա խաղը Մարսելի Ստադ Վելոդրոմ մարզադաշտում, 15-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիա - Ալբանիա խաղը Մարսելի Ստադ Վելոդրոմ մարզադաշտում, 15-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիայի հավաքականը քիչ առաջ Մարսելում ավարտված խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ալբանիայի թիմի նկատմամբ և խմբային մրցաշարի վերջին` երրորդ հանդիպումից առաջ արդեն ապահովեց իր մասնակցությունը ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության 1/8 եզրափակիչին։

Երկու գոլերն էլ գրանցվեցին խաղավերջին. 90-րդ րոպեին Անտուան Գրիզմանը, իսկ խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին՝ Դիմիտրի Պայեն գրավեցին ալբանացիների դարպասը։ Սա Պայեի երկրորդ գոլն է Եվրո-2016-ում։

Առաջնությունը հյուրընկալող Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ A խմբի մրցաշարում՝ 6 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Նույն խմբում ընդգրկված Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականների հանդիպումը չորեքշաբթի օրը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, B խմբում Սլովակիայի թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ։

XS
SM
MD
LG