Մատչելիության հղումներ

Կրեմլում չեն պատրաստվում պատասխանել Էրդողանի ուղերձին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահին Թուրքիայի նախագահի նամակը ավանդական արարողակարգային ուղերձ է, այն պատասխան չի պահանջում, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Էրդողանի հղած շնորհավորական ուղերձը:

«Ավանդաբար տեղի է ունենում ազգային օրերի կապակցությամբ նման ուղերձների փոխանակում: Դա արարողակարգային, սովորական պրակտիկա է միջազգային հարաբերություններում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Պեսկովը՝ հավելելով․ - «Որևէ այլ բովանդակային պահեր, ցավոք, այդ ուղերձում չկային»:

Նա նշել է, որ բարդ դիվանագիտական հարաբերությունները ոչ միշտ են նամակների փոխանակումը դադարեցնելու առիթ դառնում: «Երբեմն շարունակում են [նամակներ ստացվել], երբեմն՝ ոչ, դա կախված է իրավիճակից․․․ Այս տարի ստացվել է, բայց չէ՞ որ սա առաջին ազգային օրն է մեր օդանավի վրա Թուրքիայի հարձակումից հետո», - շեշտել է Կրեմլի խոսնակը:

XS
SM
MD
LG