Մատչելիության հղումներ

Միչիգանի նահանգապետը ստորագրեց Ցեղասպանությունը կրթական ծրագրերում ընդգրկելու օրենքը


Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԱՄՆ Միչիգան նահանգի նահանգապետ Ռիք Սնայդերը երեկ ստորագրել է օրենքը, համաձայն որի՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեաների Հոլոքոսթի և 1915-20 թվականների Հայոց ցեղասպանության թեմաները պետք է դասավանդվեն նահանգի հանրակրթական դպրոցներում:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրենքով առաջարկվում է 8-12-րդ դասարաններում ընդհանուր առմամբ 6 դասաժամ նվիրել ցեղասպանությանը, իսկ նահանգապետին՝ նշանակել ցեղասպանության դասավանդման հարցով 15-հոգանոց հանձնաժողով:

Սնայդերը նաև նամակ է հրապարակել, որում պարզաբանում է, թե ինչու է ստորագրել օրենքը:

Հիշեցնենք՝ օրենքը արժանացել է Միչիգանի նահանգային խորհրդարանի երկու պալատների հավանությանը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG