Մատչելիության հղումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Երթևեկության բարելավման և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, այսօրվանից Երևանի Դեղատան և Մհեր Մկրտչյան փողոցներում ուժի մեջ են մտել երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած միակողմանի երթևեկության հատվածում կփոխվի երթևեկության ուղղությունը՝ Վազգեն Սարգսյան փողոցից Մհեր Մկրտչյան փողոց, իսկ Մհեր Մկրտչյան փողոցի՝ Մովսես Խորենացու և Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթևեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG