Մատչելիության հղումներ

Գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջի
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի երեկվա հրամանագրով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատար:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը երեկ այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:

Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ և մարդկային որակներ, հույս հայտնելով, որ այս ամենը կնպաստի նրա առջև դրված խնդիրների արդյունավետ կատարմանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG