Մատչելիության հղումներ

ՌԴ ֆուտբոլի ազգային հավաքականը տուգանվել է 168 հազար եվրոյով և պայմանականորեն որակազրկվել


Այդպիսի որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ն անցած շաբաթ օրը Մարսելում Անգլիա - Ռուսաստան խմբային հանդիպումից հետո ռուսաստանցի երկրպագուների հրահրած զանգվածային անկարգությունների կապակցությամբ:

ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ ռուսաստանցի երկրպագուների կողմից նմանօրինակ նոր միջադեպերի կրկնության դեպքում հավաքականի մասնակցությունը ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն անմիջապես կդադարեցվի, և հավաքականին կկարգադրեն վերադառնալ Ռուսաստան:

Ռուսաստանի սպորտի նախարար և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վիտալի Մուտկոն ասել է, որ պատժամիջոցը չափից շատ խիստ է, սակայն ռուսական կողմն այն չի բողոքարկի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG