Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքում առաջին անգամ «Ապաչ» ուղղաթիռներ են կիրառվել «Իսլամական պետության» դեմ


Իրաքում «Իսլամական պետության» զինյալների դեմ առաջին անգամ ամերիկյան գրոհային «Ապաչ» ուղղաթիռներ են կիրառվել, հայտարարել է Պենտագոնը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը, ելույթ ունենալով Բրյուսելում, նշել է, որ ուղղաթիռները կիրառվել են Մոսուլ քաղաքը իսլամիստ զինյալներից հետ գրավելու ուղղությամբ Իրաքի զինված ուժերի իրականացրած գործողություններին աջակցելու նպատակով:

«Իրաքի իշխանությունները թույլատրել են ուղղաթիռների օգտագործումը», - ընդգծել է Պենտագոնի խոսնակ Քրիսթոֆեր Շերվուդը:

Քարթերը դեռ անցած տարվա դեկտեմբերին էր ցանկություն հայտնել մարտի մեջ մտցնել «Ապաչ» ուղղաթիռներ, սակայն Իրաքի իշխանությունները հրաժարվել էին` պատճառաբանելով, որ դա կարող է զայրացնել շիա աշխարհազորայիններին, ովքեր ընդդիմանում են Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացմանը:

ԱՄՆ-ի և դաշնակիցների ռազմական ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը 2014-ի օգոստոսից կանոնավոր կերպով մարտական առաջադրանքներ են կատարում Իրաքում և Սիրիայում ԻՊ թիրախների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG