Մատչելիության հղումներ

Լավրով․ Հարավային Կորեան ցանկանում է միանալ ԵՏՄ ազատ առևտրի գոտուն


Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի համայնապատկեր

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի համայնապատկեր

Հարավային Կորեան բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ՝ միանալու նախկին խորհրդային հինգ երկրները կապող ազատ առևտրի գոտուն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում հարավկորեացի պաշտոնակից Յուն Բյունգ-սեի հետ հանդիպումից հետո:

«Կողմերը հաստատեցին աջակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Կորեայի Հանրապետության միջև շփումներին՝ ազատ առևտրի գոտու հնարավորությունը քննարկելու համար», - Լավրովի խոսքերն է մեջբերում DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը:

DPA-ն նշում է, որ Եվրասիական տնտեսական միությանը այժմ անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղըզստանը և Ղազախստանը: Ըստ նույն աղբյուրի՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անցած շաբաթ լրագրողներին ասել է, թե իր երկիրը բանակցություններ է վարում ԵՏՄ-ին միանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG