Մատչելիության հղումներ

Երեք տասնյակ գողություններ կատարելու մեջ կասկածվող երկու մարդ է բերման ենթարկվել


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի 24-ամյա բնակիչ Շահեն Գասպարյանին և Երևանի Շիրակի փողոցի 30-ամյա բնակիչ Նիկոլայ Հարությունյանին:

«Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ: Ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է: Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG