Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները վաղը կժամանեն Բաքու


Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցող Շտեֆան Շեննախ, արխիվ

Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցող Շտեֆան Շեննախ, արխիվ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) հունիսի 15-17-ը ժամանելու են Ադրբեջան՝ փաստահավաք առաքելությամբ:

ԵԽԽՎ-ի հաղորդագրության համաձայն՝ նրանք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և արտախորհրդարանական ընդդիմադության, Բաքվում միջազգային հանրության ներկայացուցիչների հետ:

XS
SM
MD
LG