Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի իշխանությունները ոստիկանի և նրա կնոջ սպանությունը ահաբեկչություն են որակում


Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյով, արխիվ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյով, արխիվ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը բացահայտ ահաբեկչական գործողություն է որակել Փարիզի մերձակայքում ֆրանսիացի ոստիկանի և նրա կնոջ սպանությունը։

Հանցագործի անունը, ըստ ֆրանսիական ոստիկանության, Լարոսսի Աբբալա է։ Ժամանակին նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ ահաբեկչություններ նախապատրաստող հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու համար, սակայն բանտում անցկացրել է միայն մեկուկես տարի։

Ավելի վաղ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ հարձակում իրանականացրած անձը բացականչել է «Ալլահ աքբար» և հայտարարել «Իսլամական պետությանը» իր պատկանելության մասին։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG