Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում 2016-ին ահաբեկչության կասկածանքով 182 մարդ է ձերբակալվել


Ֆրանսիա - Ոստիկանները Փարիզի Մանյանվիլ արվարձանում հատուկ գործողության ժամանակ, 14-ը հունիսի, 2016թ․

Ֆրանսիա - Ոստիկանները Փարիզի Մանյանվիլ արվարձանում հատուկ գործողության ժամանակ, 14-ը հունիսի, 2016թ․

Ֆրանսիայում տարեսկզբից մինչ օրս ահաբեկչության կասկածանքով 182 մարդ է ձերբակալվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը երեկ երեկոյան Մանյանվիլում ոստիկանի սպանությունից հետո Ելիսեյան պալատում տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ։

«Մեր ողջ ուժերը կենտրոնացրել ենք ահաբեկչության սպառնալիքի դեմ», - լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ասել է Կազնյովը՝ հավելելով. - «Ահաբեկչության վտանգի աստիճանը բարձր է ողջ Եվրոպայում և Արևմուտքում՝ հաշվի առնելով նաև երկու օր առաջ Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում տեղի ունեցածը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG