Մատչելիության հղումներ

ԻՊ-ն ստանձնել է ֆրանսիացի ոստիկանի սպանության պատասխանատվությունը


Ֆրանսիա - Հատուկ ուժերը ոստիկանի սպանության վայրում, Մանյանվիլ, 14-ը հուլիսի, 2016թ․
Ֆրանսիա - Հատուկ ուժերը ոստիկանի սպանության վայրում, Մանյանվիլ, 14-ը հուլիսի, 2016թ․

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանության աշխատակցի սպանության պատասխանատվությունը:

Ֆրանսիայի մայրաքաղաքից 45 կիլոմետր արևմուտք գտնվող Մանյանվիլում տեղական ոստիկանության ղեկավարը սպանվել է սեփական տան դիմաց: Անհայտ անձը 42-ամյա ոստիկանին մի քանի անգամ դանակով հարվածելուց հետո թաքնվել է սպանվածի տանը՝ պատանդ վերցնելով կնոջը։ Կրակ բացելուց և հարձակվողին սպանելուց հետո իրավապահները տանը հայտնաբերել են ոստիկանի կնոջ դին, երեք տարեկան որդին ողջ է մնացել:

Ֆրանսիայի իշխանությունները դեպքը ահաբեկչություն են որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG