Մատչելիության հղումներ

Օբամա․ Օռլանդոյի ահաբեկչի՝ դրսից ուղղորդված լինելու ապացույց չկա


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես գալիս Օռլանդոյի ահաբեկչության կապակցությամբ, Վաշինգտոն, 12-ը հունիսի, 2016թ․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես գալիս Օռլանդոյի ահաբեկչության կապակցությամբ, Վաշինգտոն, 12-ը հունիսի, 2016թ․

Չկա որևէ հստակ ապացույց, որ Օռլանդոյում տեղի ունեցած արյունալի հարձակման հեղինակ 29-ամյա Օմար Մաթինը «ուղղորդվել է» արտերկրից: Այս մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, թեպետ ահաբեկիչը ոգևորված է եղել ծայրահեղական գաղափարախոսությամբ և հեռախոսազանգի միջոցով հայտնել էր իր հավատարմությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, այդուհանդերձ, չկա ուղղակի ապացույց, որ զանգվածային սպանությունները ավելի մեծ դավադրության մի մասն են եղել:

«Իսլամական պետություն»-ը, հիշեցնենք, հայտարարել է, թե մարդասպանը «խալիֆաթի զինվորներից մեկն էր Միացյալ Նահանգներում»:

Անցած շաբաթավերջին ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում «Պուլս» միասեռականների ակումբի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է 50, վիրավորվել՝ 53 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG