Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակներից


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ․

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, ցուցաբերելով զսպվածություն, չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG