Մատչելիության հղումներ

Զինված ուժերի ստորաբաժանումներում մեկնարկել են հսկողական ստուգումներ


Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում հունիսի 13-ին ԶՈւ ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումներ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հսկողական ստուգումների նպատակն է գնահատել զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման վիճակը:

Տեսական և գործնական պարապմունքների միջոցով գնահատվելու է նաև ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, մարտավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման միջոցների համապատասխանության մակարդակը:

XS
SM
MD
LG