Մատչելիության հղումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նշվել է, որ արդեն իսկ ձեռք է բերվել ավելի քան 80 բնակարան, որոնցից 20-ը հանձնվել են բնակիչներին, գործընթացը շարունակվում է:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բնակարանային խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում, և կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է գտնել խնդրի լուծման տարբերակներ:

XS
SM
MD
LG