Մատչելիության հղումներ

Մեղադրանքներ են առաջադրվել նորածնի առք ու վաճառքի գործով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ շարունակվում է 2016 թվականի ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական քննությամբ պարզվել է, որ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպվել է բուժաշխատողների կողմից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ։

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելը), իսկ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 38-168-րդ հոդվածի 1-ին մասով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը) և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելուն օժանդակելը)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է», - ասված է հաղորդագրությունում։

Նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով՝ «երեխայի վաճառքը՝ խնամքը հանձնելու նպատակով», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG