Մատչելիության հղումներ

Ստեղծվել է հանձնաժողով զորակոչի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման համար


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահ է նշանակվել նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

«Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված [պաշտպանության նախարարին առընթեր] հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG