Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳՆ-ն դեռ չի դիմել Բունդեսթագի թուրք պատգամավորներին՝ պատմական հայրենիք չայցելելու խորհրդով


Թուրքիա - Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ բողոքի ցույց Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց, 2-ը հունիսի, 2016թ․

Թուրքիա - Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ բողոքի ցույց Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց, 2-ը հունիսի, 2016թ․

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ առայժմ պաշտոնապես չի դիմել Բունդեսթագի՝ ծագումով թուրք 11 պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչման բանաձևին, առաջիկայում Թուրքիա այցելելու մտադրությունից զերծ մնալու խորհրդով:

Հիշեցնենք՝ շաբաթ օրն այս մասին գրել էր գերմանական Spiegel հանդեսը:

«Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, և նախարարությունը շուտով պատգամավորներին հատուկ նամակով կտեղեկացնի` արդյոք Թուրքիա այցելելու առումով վտանգ առկա՞ է, թե՞ ոչ», - այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շաֆերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG