Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային


ԱՄՆ - Մոմավառություն ի հիշատակ Օռլանդոյի ահաբեկչության զոհերի, Սան Դիեգո, Կալիֆորնիա, 12-ը հունիսի, 2016թ․
ԱՄՆ - Մոմավառություն ի հիշատակ Օռլանդոյի ահաբեկչության զոհերի, Սան Դիեգո, Կալիֆորնիա, 12-ը հունիսի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը «խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երևույթը և ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG