Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է Փիթեր Բալաքյանին 65-ամյակի առթիվ


Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի մրցանակն է հանձնում Փիթեր Բալաքյանին՝ Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար, Երևան, 26-ը մայիսի, 2016թ.

Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի մրցանակն է հանձնում Փիթեր Բալաքյանին՝ Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար, Երևան, 26-ը մայիսի, 2016թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ, մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին: Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել և գնահատվել են թե՛ բազմահազար ընթերցողների և թե՛ գրականագետների կողմից, ինչի վառ վկայությունը վերջերս Ձեզ շնորհված Պուլիցերյան մրցանակն է: Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է և մնայուն: Հայաստանում սիրում են Ձեզ և հպարտանում Ձեզնով»։

XS
SM
MD
LG